ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում մարտի 22-ին հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը հուղարկավորվել է։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հարազատ Ագարակ քաղաքում։ Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ուներ իրենից փոքր մեկ եղբայր, զբաղվում էր կարատեով։
--00—ՅՄ