ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Դեռևս հունիսի կեսերին ԱՄՆ հետախուզական ծառայությունները տվյալներ են ստացել, որոնք վկայել են, որ Եվգենի Պրիգոժինը ապստամբություն է նախապատրաստում ՌԴ-ում, և այդ մասին զգուշացրել էին Սպիտակ տանը, սակայն նրանք որոշել են լռել, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը ստացել է «բավարար ազդանշաններ», որոնք վկայել են ապստամբության նախապատրաստման մասին, մինչդեռ Պրիգոժինի պլանների ստույգ բնույթը և կոնկրետ ժամկետները նրանց հայտնի չի եղել։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում գործակալությունները Սպիտակ տան, ինչպես նաև Պետդեպարտամենտի, Պենտագոնի և Կոնգրեսի պաշտոնյաներին տեղեկացրել են զարգացումների մասին:
Ըստ New York Times-ի, ԱՄՆ պաշտոնյաները նախընտրել են չհրապարակել տվյալները, քանի որ վախենում էին, որ Ռուսաստանը իրենց կմեղադրի հեղաշրջման փորձի մեջ: Բացի այդ, նշում է թերթը, նրանք չեն ցանկացել օգնել Ռուսաստանի իշխանություններին։
--00--ԶՀ