Փլուզում Հրազդանի կիրճում. երթևեկությունը դարձել է միակողմանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

l-0x162wh-1395x813z-0.5634

Հունիսի 26-ին՝ ժամը 14։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Էդեմ գարդեն» ռեստորանի մոտակայքում, ճամփեզրի հենապատից մի հատված փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի հենապատից 10 քմ հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

--00—ՅՄ