52-ամյա վարորդը Նոր Խարբերդում «Mercedes»-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

․

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաներում Երևանի բնակիչ 52-ամյա Արթուր Խլոյանը, Նոր Խարբերդում, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Սալմանյանը և Հարություն Պողոսյանը։

--00--ԱՀ