ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
Գյումրու «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Շիրակցիներն այս օրերին մարզվում են Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում՝ աշխատելով օրական երկու մարզում գրաֆիկով: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը․
«Առջևում մարզական հավաքն է, որը կմեկնարկի հուլիսի 10-ին: Առաջին անգամ «Շիրակը» հավաք կանցկացնի հարազատ քաղաքում, որտեղ արդեն առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Մինչ այս նման հավաքներ Հանրապետության երկրորդ քաղաքում չի անցկացվել։ Հավաքի շրջանակներում նախատեսված են նաև ընկերական հանդիպումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում «Շիրակը» մրցելու է ԲԿՄԱ-ի հետ (խաղի սկիզբը՝ 18:00), իսկ հուլիսի 15-ին կրկին Գյումրիում ընդունելու է վրացական «Թելավիին»:
--00—ՍՊ