ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
«GTB Steel» հոլդինգը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրկին կրակում Երասխի մետաղի ձուլարանի աշխատողների ուղղությամբ։
«Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք», - նշված է հոլդինգի տարածած հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ