ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
ՔՊ-ում ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին դիտարկում են քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում։ Եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա նա կնշանակվի այդ պաշտոնին՝ փաստացի քաղաքապետարանում դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը եւ հավանական փոխարինողը։ Փամբուխչյանը Փաշինյանի հավատարիմներից է համարվում եւ հենց նրա առաջարկով է նշանակվել նախընտրական շտաբի պետ: ՔՊ նիկոլական թեւն անգամ հույս ունի, որ Ավինյանն ընտրություններից հետո, հասկանալով, որ անգլիական թագուհու կարգավիճակ ունի, հրաժարական է տալու՝ քաղաքային իշխանությունը թողնելով Փամբին։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ