ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ը, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավային` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում` 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-5-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.00C (2011 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.70C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.60C
--00—ԼՀ