ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
«Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը Матч ТВ-ին ասել է, որ մոսկովյան ակումբը բանակցում է գերմանական «Վերդերի» հետ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։
– Այո, մենք բանակցություններ ենք վարում Բրեմենի «Վերդերի» հետ Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։
– Որքա՞ն է հավանականությունը, որ նա կհեռանա։
– Առայժմ չեմ կարող դա ասել։ Խոսքը նրա տրանսֆերային արժեքի մասին է: Եթե չհամաձայնվենք, նա կշարունակի խաղալ մեր թիմում։
– Դուք 5 մլն եվրո եք ուզում, գերմանացիներն առաջարկում են 4 մլն։
– Եկեք առանց թվերի։ Առայժմ մենք համաձայնության չենք եկել գումարի շուրջ,- ասել է Ուլյանովը Матч ТВ-ին:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ