ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր խոսնակ ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շերմանն իր շնորհավորական ուղերձը հրապարակել է իր պաշտոնական կայքում։
«Ես ողջունում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրության կապակցությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ ղեկավարության անցումային այս փուլին և աշխատանքի շարունակությանը՝ ուղղված Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանը», - ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավագ անդամը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ