Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

րա

Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի։ Շուրջ 1000 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն

Հավայիի նահանգապետ Ջոշ Գրինն անտառային հրդեհները որակել է նահանգի պատմության ընթացքում «ամենախոշոր բնական աղետը»։ Նա հայտնել է, որ Մաուիի արևմտյան ափին գտնվող Լահայնա զբոսաշրջային քաղաքի 80 %-ը ոչնչացել է հրդեհներից, մոտ 1700 շենք ավերվել է։

Ավելի քան 14 հազար զբոսաշրջիկ տարհանվել է։ 11 հազար մարդ դեռ մնում է առանց էլեկտրականության։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ