ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ կրակոցներ չկան, սակայն դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանի, որի ձայները լսելի են բնակավայրերում։ Այս մասին 24News-ին ասաց Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։
Ըստ նրա՝ գիշերվա կրակոցների հետեւանքով քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ չեն վնասվել։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ի գիշերը սկսված հարձակումներին, ապա կրակոցների հետեւանքով վնասվել էր զորամասը։ «Ճոպանուղու կողքն է թեթեւ վնասվել, չգործող սանատորիայի լքված շենքերի վրա են թեթեւ վնասներ եղել։ Այս պահին էլ քաղաքի վրա կրակոցներ չկան», - եզրափակեց Արսենյանը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ