Ինչո՞ւ գործուն քայլեր չեն արվում Արցախի համար․ Հայաստանում իշխանությունը հակահայկական է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

դդ

ԱԺ նախկին պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ձեր քաղաքական վերլուծությունները/հաշվարկները անելիս որպես հիմք ընդունեք,որ Հայաստանում իշխանությունը դավաճանական է, հակահայկական և կտեսնենք, թե ինչքան հեշտ կստանաք բազմաթիվ հարցերի պատասխանը:

Օրինակ՝

ինչու՞ գործուն քայլեր չեն ձեռնարկվում Արցախում իրավիճակը փոխելու

ինչու՞ չի ուժեղացվում երկրի ռազմական կարողությունը

կամ

ինչու՞ են կազմաքանդում բանակը

ինչու՞ են պետական գումարները մսխվում տարբեր շոուների և փառատոնների վրա,երբ թշնամին սպառնում է պատերազմով ...

ինչու՞ են անհասկանալի նշանակումներ արվում ամենակարևոր պաշտոններին

ինչու՞ չունենք տեղեկատվական անվտանգություն

ինչու՞ չկան դաշնակիցներ

ինչու՞ են քանդում ներքին անվտանգությունը՝ թմրանյութեր,գողություններ, սպանություններ...

Պատասխանը մեկն է: Հայաստանում իշխանությունը զավթված է հակահայկական-դավաճանական ուժի կողմից:

Այլ պատճառներ մի փնտրեք։

--00--ՍՊ