ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության Անկախության օրն է(1991թ-ից):
Ելնելով ստեղծված օրհասական վիճակից՝ էլ ավելի կարևոր է,որ այդ օրն աշխարհի հայությունն ինչ որ կերպ արտահայտի իր վերաբերմունքը/կապն Արցախի հետ:
Միայն քպ կոչվող հակահայ խմբակն է,որ չպետք է որևէ առընչություն ունենա օրվա խորհրդի հետ,քանզի ստեղծված վիճակի ճարտարապետն է և հեղինակը: Հանցագործն իրավունք չունի հանդես գալու իր զոհին սատարող որևէ քայլով, դա ուղղակի աննորմալ է՝ բոլոր առումներով...
Ինքս սեպտեմբերի 2-ին լինելու եմ Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում (Երևան, Նաիրի Զարյան 17ա/2):
Նույնը օրը նախատեսված է ընդդիմության մեծ ցույց: Մանրամասներին չեմ տիրապետում, բայց քաջ տիրապետում եմ հայրենասեր քաղաքացիների ակնկալիքներին և օրվա պահանջին: Այն է, ևս մեկ անգամ պայքարի իմիտացիա չստեղծել և չկոտրել մարդկաց մոտ դեռևս մնացած փոքր հույսը:
Ի դեպ,երբ տարբեր հայտնիներ, քաղաքական գործիչներ միասնության կոչերով են հանդես գալիս,պետք է պարտադիր ընդգծեն՝ «համայն հայություն՝ -մեկ» : «-1»-ը քպ-ն է՝ իր վարչապետացուով: Կրկնում եմ, անհնար է միասնական լինել Արցախը կործանել ցանկացողի, Արցախն ատողի հետ: Դա ուղղակի ուտոպիա է,կամ էլ համագործակցություն դավաճանի հետ:
հ.գ. Այսօր Գաբոնում մի խումբ զինվորականներ(ի դեպ, ոչ բարձրաստիճան...) ռազմական հեղաշրջում են արել՝ տապալելով այդ երկրում շուրջ 60տ. իշխած ընտանիքին
Այդ քայլին գնալիս,նրանք չեն հարցրել,թե քանի հազար աջակից ունեն ժողովրդի շրջանում...
Հետաքրքիր է, դեռ մնացե՞լ են Հայրենիքին, այլ ոչ թե ինչ որ պատուհասի ծառայող զինվորականներ:
--00--ՍՊ