Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը զրույցի ընթացքում անդրադարձել են շրջափակված Արցախում տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Գ

Գագիկ Ծառուկյանն այսօր այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Մուսինյանը տեղեկացնում է նաև, որ շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:

 

--00—ԱՊ