ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Թուրքիայի Ստամբուլի նահանգում արգելվել է հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործումը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նահանգապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ նման որոշում կայացվել է, քանի որ գրանցված միջադեպերի մեծ մասը կապված է եղել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց հետ:
«Միջադեպեր հրահրողները հիմնականում ալկոլոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ էին»,-նշված է եղել հայտարարությունում:
Բացի այդ նշվել է, որ նահանգապետարանի որոշումը նոր չէ, այն ընդամենը եղել է հիշեցում նախկինում ընդունված որոշման մասին:
--00--ԼՀ