ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Մի խումբ անհետ կորած զինծառայողների ծնողներ, որոնք վաղ առավոտից գտնվում են Պաշտպանության նախարարությունում, շարունակում են մնալ շենքում և չեն պատրաստվում դուրս գալ այնտեղից։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։ Նրանք պահանջում են հանդիպում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որը մինչ այս պահը հրաժարվել է նրանց հետ հանդիպել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ունեցած տեղեկության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում Պաշտպանության փոխնախարարի հետ, որի ժամանակ, ըստ ծնողներից մեկի, տեղի է ունեցել անգամ ծեծկռտուք։
Ավելի ուշ՝ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 24News-ի հետ զրույցում հերքել էր ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը։
--00--ՍՊ