ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Քիչ չեն դեպքերը, երբ Բաքուն տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով պայմանավորվածություններ է ձեռք բերել, բայց չի իրականացրել դրանք։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը․
««Զանգեզուրի միջանցքը», որի մասին խոսում է Հաջիևը, գոյություն չունի, նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում է, որ նոյեմբերի 9-ի տեքստում նման պայմանավորվածություն չկար, նրանք մտցրին այս արհեստական նարատիվը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը, Հայաստանը, 30 տարի գտնվելով ապօրինի շրջափակման մեջ, շահագրգռված է դրանք բացել կողմերի իրավասության ներքո, ինքնիշխանության շրջանակում, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։
--00—ՍՊ