ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ անձամբ զանգահարել է ԿԸՀ նախագահին, նա էլ զանգել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողով` ճշտելու, թե արդյոք Աննա Հակոբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում. «Պատասխանել են՝ այո՛, եղել է»։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։
Իսկ Հակոբյանի անունը ցուցակում չլինելու հանգամանքն Արմեն Սմբատյանը մեկնաբանում է, որ elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները։
Քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը elections.am կայքում տեղադրելու պահանջ, վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում:
--00—ԼՀ