ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է և տարվել Բաքու։
--00—ՅՄ