ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից՝ հավելելով, որ վերջինս ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում։
Նշվում է, որ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով։
--00—ՅՄ