ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 16-ին բաժին է ներկայացել 46-ամյա Հովիկ Գ.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի (Հրամանը չկատարելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
--00--ԼՀ