Ով է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց․ ArmLur

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_4

Սամվել Բաբայանը մի խումբ արցախցիների ուղղորդել է դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն: Արդեն տեղեկացրել էինք, որ լարված իրավիճակ է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում՝ Սամվել Շահրամանյանից պահանջելով իրենց աշխատավարձները, թոշակներն ու սեցիալական աջակցությունները։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չի ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա:

Ըստ մեր տեղեկությունների` Սամվել Բաբայանը այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ