ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան մոտ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Սերգեյ Պ.-ի վարած Renault մակնիշի, 76-ամյա Էդուարդ Ն.-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հայկ Ս.-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերգեյ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ