Չնթռլո են, ոչնչություն, կոշիկիս տակը ՀՀ-ին դրանցից շատ ա օգնում․ Սուքիասյանը՝ իրեն քննադատողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Չնթռլո են, ոչնչություն, կոշիկիս տակը ՀՀ-ին դրանցից շատ ա օգնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, խոսելով իրեն քննադատողների մասին․ «Ես հիմա զգուշացնում եմ՝ եթե ՀՀ-ում մի հատ չնթռլո մի այլ քաղաքացու վիրավորի ամենավատ ձևով պատասխան է ստանալու։ Պաշտոնյաներին ու գործարարներին վիրավորողների մասին թող պատմությունն ասի, թե ինքն ով է, ինչ է արել Արցախի ու ՀՀ-ի համար»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը թքելուց հետո պատասխան չտվեց, Սուքիասյանն ասաց, որ այդ քաղաքացին է մեծ աղմուկ հանել․ «Կապ չունի թքողն ով է, դա իր քաղաքական պատմության մեջ մեծ դեր է խաղալու և խաղացել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ողջունում է ցանկացած գործողություն, եթե փողոցում վիրավորում են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ