ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Թշնամի են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղությանը։ Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մեծ հաշվով, դա թշնամական օրակարգ է։ Բոլոր այն երկրները, որոնք հայ ժողովրդին և Հայաստանին նետում են այն ձևակերպումը, թե խաղաղությանը խոչընդոտում է ձեր Սահմանադրությունը, թշնամիներ են։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր այն խաղաղություններին, որոնք հիմնված են հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի վրա։», - իր խոսքում նկատեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ