Երևանի ավագանին ընդունել է տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

.

Երևանի ավագանին 51 կողմ ձայնով ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ 

Ըստ ընդունված նախագծի հանրային տրանսպորտն անվճար է դառնում նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

«Նման շնորհակալություն մենք ունենք ասելու այն մարդկանց, որոնք առանց մի ակնթարթ մտածելու գնացել, պայքարել են 90-ականներին, 2016 թ., 44-օրյա պատերազմի ժամանակ, և կորցրել են առողջության մի մասը»,- ասել է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։ 

--00--ԱՀ