ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է, չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:
--00—ՅՄ