Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

051222e05b43c964034b1289b188868487bf67

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

Հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում.

-խաղաղության պայմանագրի նախապատրաստում,

-տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում,

-հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում։

--00—ՅՄ