ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Սիրու՞մ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ. սա է հուշում իմ վարչապետության 5-ամյա փորձը։ Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման մեկնարկին նման դիտարկում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարչապետության իմ 5-ամյա փորձը հանգեցրել է հետևյալ պետական հայեցակարգային ուղենիշի․ «Սիրու՞մ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»։ Այս ձևակերպումը բխում է ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը»․ - իր խոսքում նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ