ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, որն արդեն տուժել էր փետրվարին տեղի ունեցած հզոր ցնցումներից, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական աղետների կառավարման վարչությանը (AFAD)։
X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:25-ին (20:25 Երևան) Գոքսունի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7,07 կմ խորության վրա։
--00—ԼՀ