Հայտնի են Բարսելոնայի տրանսֆերային նպատակները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

barsa-750x375

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» առաջիկա տրանսֆերային պատուհանների նպատակները. Ձմռանը կատալոնացիները կձևակերպեն «Ատլետիկո Պարանաենսեի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերը, փոխանցում է Armsport.am-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանում «Բարսելոնայի» գլխավոր նպատակը կլինի Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաո Կանսելոյին թիմում պահելը։

«Բլաուգրանաները» նաև պլանավորում են մրցաշրջանի վերջում ձեռք բերել հենակետային կիսապաշտպանի: Դիտարկվում է երեք թեկնածու՝ 24-ամյա Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադից», 26-ամյա Բրունո Գիմարաեշը «Նյուքասլից» և «Ատալանտայի» 24-ամյա կիսապաշտպան Էդերսոնը։

--00—ՅՄ