Բարսելոնան նոր հարձակվող է փնտրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

k.j

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն վերահսկում է տրանսֆերային շուկան՝ փորձելով կատալոնական ակումբի համար հարձակվող գտնել, որը կարող է երկարաժամկետ փոխարինողը դառնալ 35-ամյա Ռոբերտ Լևանդովսկուն։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Այս մասին հայտնում armsport.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դեկուն չի հավատում, որ այս տրանսֆերը հրատապ է, և պատրաստ է այն իրականացնել միայն ամռանը՝ նախապես ուշադիր վերլուծելով այս դիրքի բոլոր հնարավոր թեկնածուներին։

Նշվում է, որ աշխատանքներ են տարվում նոր հարձակվող գտնելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ «Բարսելոնան» վերջերս ձեռք բերեց 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեին։

 --00--ԼՀ