Վերին Լարսում ավելի քան 2660 բեռնատար կանգնած է, սպասում են երթևեկության թույլտվությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

6f02af9abcfc4b408607f3e4568d2daa

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Վլադիկավկազից Լարս գյուղ ավտոճանապարհին՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ ավտոմոբիլների և բեռնատարների երթևեկությունը արգելափակված է։ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում սակայն նշվում է, որ այս պահին Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2,669 բեռնատար ավտոմեքենա:

Հաղորդվում է, որ արգելքը գործում է երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի ժամը 12:10-ից մինչև հաջորդ ծանուցումը։

--00—ՅՄ