ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Բաքու վերադարձվող ադրբեջանցիները դեռևս ՔԿՀ-ում են, երկու պետություն հայտարարություն է արել, հեղինակության հարց է, խնդիրներ չեմ կարծում, որ կառաջանան, գերիների վերադարձն օրերի հարց է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Դիտարկմանը, թե խաղաղության պայմանագիրը կնքելու վերաբերյալ տարբեր երկրներ առաջարկներ են անում, Հայաստանը դիրքորոշում ունի՞, կամ տարբերություն կա՞, թե որ երկրում պայմանագիրը կկնքվի, պատգամավորն ասաց․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության դառը փորձ ունենք, տարբերություն կա, թե ովքեր են խաղաղության պայմանագրի կետերի, բովանդակության երաշխավորը լինելու։
ՌԴ երաշխավորությամբ հայտարարությունը տեսանք՝ ինչ եղավ, խաղաղության պայմանագիրը պետք է այլ երկրներ երաշխավորեն։ Միջազգային հանրությունը զսպման մեխանիզմների է տիրապետում, գիտի ինչպես պետք է կարգի հրավիրի այն երկրներին, ովքեր խախտում են այդ գործիքակազմը»,-ավելացրեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ