1990-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Zidane-750x375

Անգլիական FourFourTwo հատարակությունը հրապարակել է 1990-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը, փոխանցում է Armsport.am-ը։

Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականի, «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։ Երկրորդ տեղում բրազիլացի Ռոնալդոն է, իսկ երրորդը՝ իտալացի Ռոբերտո Բաջոն։

1990-ականների լավագույն 10 ֆուտբոլիստները.

1. Զինեդին Զիդան, Ֆրանսիա

2. Ռոնալդո, Բրազիլիա

3. Ռոբերտո Բաջո, Իտալիա

4. Պաոլո Մալդինի, Իտալիա

5. Ռիվալդո, Բրազիլիա

6. Մարկո վան Բաստեն, Նիդեռլանդներ

7. Դենիս Բերգկամպ, Նիդեռլանդներ

8. Լուիշ Ֆիգու, Պորտուգալիա

9. Ռոմարիո, Բրազիլիա

10. Խրիստո Ստոիչկով, Բուլղարիա

--00—ՅՄ