Եզակի սարքավորումներով հիմնադրվել է մետաղամշակման արտադրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

«Էլդեսքո» ընկերությունը Հայաստանում եզակի սարքավորումներով հիմնել է մետաղամշակման արտադրութուն, որտեղ պատրաստում են ցանկացած բարդության կոնստրուկցիաներ և տարբեր մետաղե ապրանքներ:

3

Ընկերության արտադրությունը համալրված է շուկայի լավագույն և հզոր սարքավորումներով, որոնք աշխատանքային գործընթացը դարձնում են ավտոմատացված։ Մետաղի ընդունումից, մշակման գործընթացներից մինչև վերջնական արտադրանքի ստացումն իրականացվում է մեկ հարկի տակ։

1

Արտադրության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը վերազինվեց սարքավորումներով, որոնք կարողանում են ապահովել լավագույն որակը։

1

«Արտադրությունը նոր է, սարքավորումների ընտրման փուլը մոտավորապես մեկ տարի տևեց. բարդ էր, չկար փորձ, Հայաստանում չկար նմանատիպ պրակտիկա և մենք ինքներս փորձեցինք տեղի ու արտերկրի մասնագետների հետ համատեղ ստեղծել գործարանի կոնցեպտը։ Գործարանն ամբողջությամբ փակ ցիկլով է աշխատում. մետաղի ընդունումից մինչև վերջնական պրոդուկտի ստացումը կատարվում է այստեղ։ Գործարանի բոլոր սարքավորումները 2022-2023 թվականի են, Ակբա Լիզինգի աջակցությամբ կարողացանք սարքավորումները ձեռք բերել ամբողջական փաթեթով։ Հայաստանում եզակի ընկերություն ստեղծվեց, որը թիթեղի մշակման ոլորտում կարող է ամբողջությամբ ծածկել շուկայի ամենաբարդ ու պահանջված խնդիրները»,- նշել է «Էլդեսքո» ընկերության սեփականատեր Վահե Պարսամյան։

1

Դեռ 2 տարի առաջ ընկերությունում որոշեցին զբաղվել նաև արհեստական բյուրեղների աճեցմամբ։ Արտադրությունում այժմ իրականացվում են բյուրեղների հետ կապված այն աշխատանքները, որոնք առնչվում են մետաղական հատվածներին։

1

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

1

--00—ԱՊ