Տիրան Խաչատրյանին ձերբակալել են․ ArmLur

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

bcf29be12fc3fd60063d94a56b6b18e2

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ձերբակալել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա թաքնված է եղել Ջրվեժի «Ժպիտ» հյուրանոցում։

Ավելի վաղ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, գրում է «Հայկական ժամանակ»-ը։ 

Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ: Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան:

«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հավելել են կառույցից:

--00—ՅՄ