ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
44-օրյա պատերազմի օրերին ազգային հերոսի կոչում ստացած, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը «Եռաբլուր» զիվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի թվս այլ հարցերի, անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմը հաղթելու հավանականությանը։
«Ամեն ինչ հնարավոր էր։ Բայց էն իրադրությունը, որը մենք ունեինք 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ-որ մի տաղանդաշատ, հանճարեղ, գերբնական ուժեր ունեցող մեկը կկանգնի ու կասի՝ հնարավոր էր հաղթել, կասեմ, որ սուտ էր»,-ասել է նա։