ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Շոյգուն նշել է, որ Մոսկվան և Թեհրանը հետևողականորեն մեծացնում են համատեղ ջանքերը՝ իրապես հավասար բազմաբևեռ աշխարհ կառուցելու շահերից ելնելով։
Կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, ներառյալ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքը, ինչը կհաստատվի Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրման նախապատրաստվող Մեծ միջպետական պայմանագրում:
--00—ՅՄ