Ուշագրավ հակասություններ ՝ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակոցների գործով. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:

ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել է նաեւ նրա կնոջը: Եվ, ահա, մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել:

Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն Հարություն Հարությունյանը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի:

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում՝ երեկ կալանավորվեց Հարություն Հարութունյանը, որը առավել հայտնի է ՈՒջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի քրոջ ընկերն է:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ