ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
44-օրյա պատերազմից երեք տարի չորս ամիս անց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 5 հերոսների ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,
2022 թվականի հունիսի 5-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Բաբայանի քույրը` Մարիամ Սևակի Բաբայանը, 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ հերոս Փայլակ Ղազարյանի քույրը` Մարի Դավթի Ղազարյանը,
2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ հերոս Հովիկ Վերանյանի եղբայրը` Հովիկ Վարուժանի Վերանյանը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ հերոս Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեո Կարենի Լևոնյանը, 2024 թվականի հունվարի 23-ին՝ հերոս Տիգրան Ղարիբյանի եղբայրը` Շանթ Համբարձումի Ղարիբյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ