ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ձեռքից ստանալ երախտագիտության մեդալ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն:
«Աջակցել հայ ժողովրդին՝ նշանակում է հիշել նրա պատմությունը, օգնել նրան ներկայում, որին նա առերեսվում է, և հավատալ նրա ազատ ու ինքնիշխան ապագային»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը:
--00—ՅՄ