ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այսօր առավոտյան Տեղ գյուղում բռնված ադրբեջանցի զինծառայողի մասին։
«Փետրվարի 28-ին ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով։
Մեր զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ անհապաղ սկսված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միջադեպի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։
--00—ՅՄ