Թուրքիան նոր պայմաններ է հնչեցնում, իսկ Թորոսյանը պնդում է պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Դ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է «խաղաղություն հաստատելու համար» Թուրքիայի կողմից ՀՀ նկատմամբ հնչեցրած նոր պայմաններին․

«Թուրքիան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանների կատարումից հետո, ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Նա ընդգծել է Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կարևորությունը, որն այլևս գոյություն չունի և չի նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։

Իսկ Արսեն Թորոսյանը երեկ պնդում էր, թե երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը այնքան լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար, որ Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը։
Տիեզերական սուտ։

Իրականում որքան շատ եք զիջում, այնքան ավելի շատ են պահանջում, որովհետև դուք ոչ մի կարմիր գիծ չեք պահում։ Այն, ինչ շաբաթվա սկզբին հայտարարում եք որպես չսակարկվող հարց և անթույլատրելի զիջում, շաբաթվա վերջում հեշտությամբ զիջում եք։

Բանակցային բոլոր կանոններից դուրս է այս ամենը։ Ավելի ճիշտ՝ որևէ բանակցություն էլ չկա՝ մեր պետությունը պարզապես ռասկուլաչիտ են անում»։

--00—ՍՊ