ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկումը նվիրված էր այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի թեմային։ Հաղորդավարի խոսքերից ևս մեկ անգամ ակնհայտ էր դառնում, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն որևէ թուղթ չի ստորագրելու Երևանի հետ, այլ պատրաստվում է հնարավոր ագրեսիայի։
Սույն տեսանյութում հերթական անգամ ցույց են տալիս իրենց զինատեսակներն ու խոսում այսպես կոչված «Երկաթե բռունցքի» մասին։
Հակառակորդը շատ ուղիղ է խոսում իր նպատակների մասին, իսկ զուգահեռ իրականության մեջ միակողմանի զիջումը լավ բանակցություն է, պատերազմական հռետորաբանությունը անտեսվում է, մեր իրավունքներն ու կենսական շահերը առհասարակ չեղարկվել են «իրական» Հայաստանի ղեկավարների կողմից։
Ուրիշ որ էլ բան չլինի, կարելի է՞ր չէ մի հատ տեսանյութ հրապարակել անգլերեն լեզվով, թե Ադրբեջանը ինչ զինատեսակներ է գնել ու ինչպիսի զորավարժություններ է անցկացրել, զուտ փաստերը շարել կողք կողքի, տարրական հակաքարոզչություն անգամ չկա, էլ ուր մնաց դիվանագիտական ու քաղաքական աշխատանք լինի»․․․
--00—ՍՊ