Մեր հանրությունն է պահանջում, որ դուրս գանք ՀԱՊԿ-ից, սակայն հիմա նման որոշում չկա. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Հայաստանի իշխանությունները չեն փոխում արտաքին քաղաքական վեկտորը, Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշում չունի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում չի եղել։ Մենք քննարկում ենք, թե ինչ անենք, որ նվազեցնենք այն վտանգները, որոնք կարող են սպառնալ Հայաստանին։ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, սակայն որևիցե մեկս դա չենք բացառում։ Մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում, կարելի է ասել՝ այդ պահանջն է ներկայացնում»,-ասել է Սիմոնյանը։

--00—ՅՄ