Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի մոտ են, խնդրում են Տիգրան Ավինյանի հետ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2024-03-04_10-48-13

Լվովյան փողոցի մի խումբ բնակիչներ, որոնց տները մի քանի օր առաջ քաղաքապետի որոշմամբ քանդվել են համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շինություններ լինելու հիմքով, այս պահին քաղաքապետարանի դիմաց են, խնդրում են քաղաքապետի հետ հանդիպում: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին բնակիչները:

«26 հեկտարը կանաչապատ տարածք է, 4 հեկտարն է, ըստ քաղաքապետարանի, խնդրահարույց, հիմա մենք ուզում ենք քաղաքապետի հետ քննարկում»,- նշեց Արամ Գևորգյանը, ով Լվովյան փողոցի բնակիչ է։

Բնակիչները նշում են նաև, որ իրենց թող կարգավիճակ տրամադրեն. «Նշված հատվածի հողը թող տրամադրեն ժողովրդին, մենք գույքահարկ ենք վճարել ու կշարունակենք վճարել:

Պատրաստ ենք կոմպրոմիսի, որպեսզի չլինի լարված իրավիճակ»,- նշում են բնակիչները:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ