ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են Toyota Camry, Nissan Teana և Mercedes C250 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ