ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Մարտի 11-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները։ Ունեցել եմ ելույթ նախարարական կլոր սեղանի շրջանակում և անդրադարձել է գենդերային հավասարության, կանանց և աղջիկների հզորացման, վերջիններիս շրջանում աղքատության վերացման ուղղությամբ ՀՀ կողմից տարվող քաղաքականությանը։
Ընդգծել եմ, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել այն նախաձեռնություններին, որոնք դրական ազդեցություն ունեն կանանց տնտեսական կարգավիճակի վրա և նպաստում են վերջիններիս հմտությունների զարգացմանը: Այս գործընթացում առանցքային եմ համարել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ մարզաբնակ կանանց հզորացման, վերջիններիս տնտեսական հնարավորությունների խթանման, ինչպես նաև աղքատության դեմ պայքարում:
--00—ՅՄ